Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Նոյեմբերի 14-ը Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Նոյեմբերի 14-ը Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Diabetes Day) մտցվել է  1991 թ. Միջազգային դիաբետային դաշնության (International Diabetes Federation) և  Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization) կողմից՝ ի պատասխան ամբողջ աշխարհում դիաբետով հիվանդանալու վտանգի աճի:

 

1922 թ. հունվարին երիտասարդ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգը (Frederick Banting) առաջին անգամ պատմության մեջ  կատարեց ինսուլինի ներարկում՝ փրկելով 14-ամյա տղայի կյանքը, ով տառապում էր շաքարային դիաբետի ծանր ձևով: Ինսուլինի արտոնագիր ստանալու և արդյունքում հեքիաթային կերպով հարստանալու փոխարեն՝ Բանտինգը բոլոր իրավունքները տալիս է Տորոնտի համալսարանին: Հետագայում ինսուլինի արտադրման իրավունքները փոխանցվեցին բժշկական հետազոտությունների Կանադական խորհրդին, և 1922 թ. վերջին նոր դեղամիջոցը հայտնվեց դեղերի շուկայում:

 

2007 թ. Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը անց է կացվում ՄԱԿ-ի հովանավորությամբ:  Նոյեմբերի 14-ը ընտրվել է հավերժացնելու համար Ֆ. Բանտինգի ծառայությունները, ով ծնվել է 1891 թ. նոյեմբերի 14-ին:

 

Երկար դարեր մարդիկ չգիտեին այս հիվանդության դեմ պայքարելու միջոցները, և «շաքարային դիաբետ» ախտորոշումը հիվանդին ոչ մի հույս չէր թողնում ոչ միայն առողջացման, այլև ապրելու. առանց ինսուլինի՝ այն հորմոնի, որն ապահովում է հյուսվածքների կողմից գլյուկոզայի յուրացումը, հիվանդ օրգանիզմը չի կարող գոյատևել և  մատնված է դանդաղորեն մարելու: 

 

Ֆրեդերիկ Բանտինգի և նրա գործընկերոջ Չարլզ Բեսթի  (Charles Best) բացահայտումը փրկեց միլիոնավոր մարդկանց կյանքեր: Չնայած շաքարային դիաբետը մինչ օրս բուժելի չէ, ինսուլինի շնորհիվ մարդիկ սովորել են այս հիվանդությունը վերահսկողության տակ պահել:

1923 թ. ճանաչելով 20-րդ դարի առաջին մեծ նվաճումը բիոքիմիայի և բժշկության բնագավառում՝ Բանտինգին և Մակլեոդին (Macleod) շնորհվեց Նոբելյան մրցանակ: Բեսթի ծառայությունները արհամարհվեցին, որը չափազանց խոցեց Բանտինգին, և նա կամավոր իր նոբելյան մրցանակի կեսը շնորհեց Բեսթին:

 

Սկզբնաղբյուր. Calend.ru
Աղբյուր. med-practic.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ